«Իրավունք». Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս յուրաքանչյուր ամիս պարգևավճար է ստանում գաղտնի հրամանով

«Իրավունք». Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս յուրաքանչյուր ամիս պարգևավճար է ստանում գաղտնի հրամանով

«Պարզվում է՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս յուրաքանչյուր ամիս պարգևավճար է ստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով: Մինչդեռ իր կարծիքով՝ այս ամենը չի նշանակում, թե հանրությունից ինչ-որ գաղտնիք է պահվել:

– Պարգևավճար ստացել են մարզպետարանի բոլոր աշխատա­կիցները, իսկ այս պահին մենք շուրջ 100 աշխատակից ունենք: Նա­խորդ տարվա տարեմուտին մարզային ենթակայության հաստատու­թյունների գրեթե 90 տոկոս աշխատակիցներ պարգևատրվել են, օրինակ, մարզպետարանի ենթակայության տակ գործող հանրակր­թական դպրոցներ, բուժհաստատություններ և այլն: Միայն այն հաստատությունները և բուժհաստատությունների մի փոքր հատված չի ստացել պարգևավճար, որտեղ եղել է ֆինանսական բաց, և վնասով են աշխատել»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում