AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանում 2020թ-ի ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով. Կալաձե

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վրաստանում 2020թ.-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են ներկայիս համամասնական-մեծամասնության համակարգի համաձայն, քանի որ իշխող կուսակցությունը չի կարող ապահովել Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: Այս մասին այսօր հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Այս մասին գրում է Regnum-ը։

Ըստ նրա, 2020 թվականից համամասնական ընտրակարգին անցումը «Վրացական երազանք»-ի և նրա առաջնորդի նախաձեռնություն էր, և կուսակցությունը նախագիծ կազմեց և ներկայացրեց խորհրդարան: Բայց այն չստացավ սահմանադրական փոփոխությունները հաստատելու համար անհրաժեշտ աջակցությունը, մի կողմից մեծամասնական պատգամավորների բնական բողոքների պատճառով, իսկ մյուս կողմից՝ «Ազգային շարժման» և նրա «մասնաճյուղերի» ապակառուցողական գործողությունների պատճառով:

Կալաձեն նշել է, որ խառը ընտրական համակարգը լիովին համահունչ է ժողովրդավարության սկզբունքներին և նորմերին:

Նա ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արել իրենց ջանքերը կենտրոնացնել ոչ թե ապակառուցողական գործողությունների և բողոքի ցույցերի, այլ առաջիկա ընտրություններին մասնակցելու վրա, որը իշխող կուսակցությունը խոստանում է անցկացնել ժողովրդավարության բարձր չափանիշներին համապատասխան:

Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին խորհրդարանում չընդունվեց սահմանադրական փոփոխությունները, որով նախատեսվում էր 2020-ի ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով։

Լրահոս
Ինչ վտանգներ կան հայհոյանքի քրեականացման տակ Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների ճշգրիտ թիվը. Փաշինյան Ինչո՞ւ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին Դեսպաններին սկսել են նշանակել երեք տարով Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել ՔՊ-ական որ պաշտոնյաներն են հարվածել հպարտ քաղաքացիների գրպանին Իրանը Թուրքիային օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն Նոր նշանակում ԱԳՆ-ում ԱԺ-ն միաձայն ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը Փաշինյանը պաշտոնյաների է պարգևատրել ԵԽ–ում դատապարտել են Բաքվին Պուտինի եւ Մերկելի բանակցությունները ուղեկցվել են հայհոյանքով եւ բղավոցներով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցում համաձայնության են եկել Բրազիլիայում ձյուն է տեղացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին ՌԴ ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել Թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն զգուշությամբ են վերաբերվել Փաշինյանի նոր մտահղացմանը. Коммерсантъ Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին Ադրբեջանական զինված ուժերը կրակը ակտիվացրել են Երասխի ուղղությամբ «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ». հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից. «Իրավունք» Հերթական աղմկահարույց նախագիծն են ընդունելու. մանրամասներ. «Հրապարակ» Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականները չեն կատարում. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ» դաշինքն այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու է դիտարկում Տիգրան Աբրահամյանին. «Իրավունք» Կցկտուր ցուցմունքներ՝ Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով. «Ժողովուրդ» Թշնամին հենց այս վայրում կրակել է նաև Արման Թաթոյանի այցի ժամանակ Անգամ Բաբաջանյանը հրաժարվեց. «Հրապարակ» Երկրաշարժ` ՀՀ տարածքում Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 30 Պատրաստվում է հայկական բանակի կազմալուծում. փորձագետ Վարդենիսում թշնամու երկրորդ ԱԹՍ-ն է խոցվել. Աղբյուր Վարդենիսի երկնքում անօդաչու սա՞րք է խոցվել Որքա՞ն զոհ ունի Հայաստանը նոյեմբերի 11-ից հետո «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները ԱԺ-ն վաղն արտահերթ նիստ կանցկացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վերին Շորժա բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ․ ՄԻՊ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan