AM | RU
USD
EUR
RUB

Պաշտպան. Այնպիսի տպավորություն է, որ ձևավորվել է մի խումբ, որն ամեն ինչ անում է Մանվել Գրիգորյանը մնա կալանքի տակ

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վարչապետը պետք է ականջալուր լինի իրավապաշտպանների բոլոր բարձրաձայնումներին, որոնք վերաբերում են առերևույթ անօրինականություններին: Լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ այդպես չէ, վարչապետն ականջալուր չի լինում:

«Հակառակ պարագայում ինչո՞վ պետք է բացատրել Մանվել Գրիգորյանի գործով բոլոր խախտումները, որոնք իրավապաշտպանը բարձրաձայնում է, արդյունքում բացարձակ քար լռություն է»,- նշեց նա:

Լ. Բաղդասարյանի խոսքով, մեկ տարի առաջ Մանվել Գրիգորյանի հիվանդություններն այնպիսին չէին, ինչպես այսօր, այսօր արդեն պետական լիազոր մարմինների կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն է բարձրաձայնում, որ հիվանդությունները ոչ միայն շատացել են, այլ հասել են այն աստիճանի, որ տեղի է ունենում վատթարացում:

«Պաշտպանները բարձրաձայնում են, որ անձը դարձել է, ըստ էության, անդամալույծ, բացարձակ դրա գնահատականը չի տրվում դատարանի կողմից, իսկ վարչապետն էլ ականջալուր չի լինում այն անօրինականություններին, որոնք բազմիցս բարձրաձայնվել են»,- ասաց պաշտպանը:

Նրա խոսքով, այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ձևավորվել է մի խումբ, որն ամեն ինչ անում է, որպեսզի Մ. Գրիգորյանը մնա կալանքի տակ:

«Մենք մի դեպքում ունենք անձ, որի հիվանդությունները բացասական դինամիկա են գրանցել, մարդը դանդաղ մահանում է, անդամալույծ է դարձել, դատարանը, բարձրագույն գործադիր իշխանությունը, որին ասուլիսնեիր միջոցով տեղեկացնում են վիճակի մասին, բացարձակ գործողություն չի կատարում: Դրանից հետևությունը ո՞րն է: Այն է, որ Մանվել Գրիգորյանի գործով գնում է ընտրովի արդարադատություն»,- ասաց Լ. Բաղդասարյանը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։ Մ. Գրիգորյանն արդեն ամիսներ շարունակ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:

Լրահոս
Պեսկովը կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրացումը քննարկել ՀԱՊԿ շրջանակներում Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ․ ԱՀ ՔԿ Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական համարժեք հակահարված են տալու. Փաշինյան Հաշվի առնելով իր ցեղասպանական անցյալը` Թուրքիայից ակնկալվում է զսպվածություն ցուցաբերել ՀՀ-ի նկատմամբ և նրա հետ հակամարտություններում. Տեսսա Հոֆման «Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային». եվրապատգամավոր Դեմետրիս Պապադակիս «Երևանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին». ՌԴ-ում ՀՀ դեսպան ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը․ ՊԲ Կրեմլը երրորդ երկրներին կոչ է անում յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին «ԼՂ-ում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել». Պոմպեոն հակամարտող կողմերին բանակցություններին վերադարձի կոչ է արել Հակառակորդի ուղղաթիռի ոչնչացումը. ԱՀ ՊԲ (տեսանյութ) ՄԱԿ-ում հայտարարել են, որ առայժմ չեն կարող հաստատել կամ հերքել ԼՂ հակամարտության սրմանը Թուրքիայի միջամտությունը Անվտանգության խորհրդի քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Արցախի ՊԲ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ «Իգլա»-ով ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ (տեսանյութ) ՀԱՊԿ-ն սպասում է Հայաստանի դիմումին ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ «Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի Ցեղասպանությունից խուսափելու համար»․ Հենրիխ Մխիթարյան Հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա (լուսանկարներ) Ադրբեջանը ռազմական գործողությունների գոտում ներառում է նաև Հայաստանի տարածքը. սպանվել է մեկ քաղաքացիական անձ. ԱԳՆ «Մերկելը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել»․ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ «Թուրքիան ԼՂ հակամարտության հարցում հռետորաբանությունից անցնել է բացահայտ գործողությունների». Bloomberg Արցախում մարտերը շարունակվում են․ հակառակորդի նոր կորուստները Վարդենիսի գյուղերն այս պահին հրետակոծվում են․ Արծրուն Հովհաննիսյան Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան․ Գնել Սանոսյան (լուսանկարներ) Կողմերը պիտի վերադառնան բանակցությունների, հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա. Կոպիրկին Ադրբեջանական օդուժի ոչնչացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաստացի Հայաստանի Հանրապետության տարածքը թիրախավորվել է առաջին րոպեից. Արծրուն Հովհաննիսյան «Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել». Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները․ ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգեր է կիրառում. ՊՆ խոսնակ Ինչպես են հակառակորդի զինծառայողները խուճապահար փախուստի դիմում (տեսանյութ) «Ադրբեջանին չի հաջողվել բլիցկրիգ իրականացնել. ՌԴ-ն արյունահեղությունը դադարեցնելու հնարավորություն ունի». Մարկեդոնով Նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ստեղծված իրավիճակում քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը․ Լիլիթ Մակունց Հադրութում խաղաղ բնակիչների շրջանում ունենք վիրավորներ ու զոհ Արցախի ՊՆ–ն հայտնում է ևս 26 զոհված զինծառայողի մասին․ հայտնի են նրանց անունները Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հրապարակ». Արցախի ճանաչման հարցն ամեն պահի կարող է օրակարգ բերվել «Իրատես»․ Երբ որոտում են թնդանոթները, արդարություն պահանջելն անիմաստ գործ է անարդար աշխարհից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan