AM | RU
USD
EUR
RUB

Աշոտ Ղուլյանի թեկնածությունը առաջադրվել է Արցախի նախագահական ընտրություններին

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարը որոշել է 2020 թվականի նախագահական ընտրություններին առաջադրել կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի թեկնածությունը։

Համագումարի որոշումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«2020 թվականին մեր երկրում կայանալիք համապետական ընտրությունները նոր հնարավորություն են բացում քաղաքական առավել ակտիվ դերակատարում ստանձնելու, երկրի կայուն և առաջընթաց զարգացմանն ընդգծված մասնակցությունն ունենալու տեսանկյունից: Վստահ եմ՝ մեզանից յուրաքանչյուրն էլ շատ լավ պատկերացնում է այդ ընտրությունների կարևորությունը. նույն օրը մենք որոշելու ենք երկրի և՛ օրենսդիր մարմնի կազմը և՛ գործադիր թևի առաջնորդին՝ հանրապետության նախագահին:

Այս հստակ գիտակցմամբ էլ, առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրելու հարցը, կուսակցության կանոնադրության պահանջներին համապատասխան, ընդգրկվել է այսօրվա համագումարի օրակարգում:

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը 20-ամյա պատմություն է անցել, որի ընթացքում դասական իմաստով կայացել է որպես քաղաքական կուսակցություն, ակտիվորեն մասնակցել Արցախի պետական շինարարությանը և իր հետագծով կայուն հիմքեր ստեղծել մեր երիտասարդ հանրապետությունում քաղաքական մշակույթի ձևավորման ու զարգացման համար: Ուստի կարիք չկա ընդգծելու, որ մենք առավել քան պատասխանատու ենք մեր ստեղծածը պահպանելու և նոր ու թարմ գաղափարներով Արցախի զարգացումը առաջ տանելու համար:

Հայրենիքի ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու վճռականությամբ՝ ժողովրդավարները ակտիվորեն մասնակցելու են և՛ խորհրդարանական և՛ նախագահական ընտրություններին: Այս համատեքսում կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու հարցը վերջին ժամանակներում ներկուսակցական քննարկումների կարևոր թեմաներից էր, որին պարբերաբար անդրադարձել ենք նաև շրջանային/քաղաքային համաժողովների շրջանակներում: Գերակշռող կարծիքն այն է, որ մենք պարտավոր ենք հանրությանը առաջարկելու մեծ փորձառություն ու մաքուր քաղաքական անցյալ ունեցող, հանրությանը համախմբելու պատրաստակամ և ունակ թեկնածուի:

Հաշվի առնելով վերոնշյալը և կուսակցության անդամների ցանկությունը՝ համագումարին եմ առաջարկում Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարի որոշման նախագիծը՝

«2020 թվականի նախագահական ընտրություններին Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից Աշոտ Վլադիմիրի Ղուլյանի թեկնածությունը առաջադրելու մասին»»:

Լրահոս
Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք. Աշոտյան Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով Պեսկով. Կրեմլում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություններով Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ ՀԱՊԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը սահմանին Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից Մի քանի ժամ է՝ վարչապետի ու Կառավարության կայքերը հասանելի չեն Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական սոցկայքերը հայտնում են սպանվածների մասին ՀԲԸՄ-ն կանգնած է Հայաստանի կառավարության և զինված ուժերի ու Արցախի ժողովրդի թիկունքին. hայտարարություն Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես. Ֆարմանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայկական կողմը ադրբեջանցի գեներալ-մայոր ու գնդապետ է ոչնչացրե՞լ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետանակոծման վերաբերյալ Գարեգին Բ-ն` Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 339 դեպք «Փաստ». Ադրբեջանի վերնախավում խուճապային տրամադրություն է Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ. ՊՆ Միացյալ Նահանգների կոչը Հայաստանին և Ադրբեջանին Ադրբեջանցի ընկերներին կոչով դիմող ոմն Բաբկեն Համլետը, ոչ միայն ֆեյք չէ, այլև՝ բավականին ակտիվ աշխուժակ ԵՊՀ ուսխորհրդի նախագահի գործով դատական նիստ. ՈՒՂԻՂ «Իրատես». Խնդիրն ի կատար է ածվել. Ինչ խնդիր է դրված եղել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջև «Հրապարակ». Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում «Ժողովուրդ»․ Արտակարգ դրություն երկրի ներսում և սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում «Իրավունք». Շաբաթ-կիրակին որտե՞ղ է անցկացրել Փաշինյանը «Իրատես».Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը փոր­ձում է ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հե­ղի­նա­կու­թ­յան հաշ­վին հետ բե­րել «ա­նա­ռակ որ­դի­նե­րին» «Հրապարակ». «Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են «Փաստ». Իշխանությունները մտադիր են թուլացնել «չուժոյ» համայնքապետների դիրքերը «Հրապարակ». Ադրբեջանցիները հող են նախապատրաստում թե ներքին լսարանի, թե միջազգային հանրության համար. Ա. Տեր-Թադևոսյան «Փաստ». Իշխանությունն ուժեղացնում է ՀԿ-ների դերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 14 Այդպե՞ս են կանխում պատերազմը. քաղաքագետ Այսօրվանից սկսած ներկայացնելու եմ իմքայլականների 2016-ին արված գրառումները. Հայկ Մամիջանյան Մայր Աթոռ. Մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan