Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Aurus լիմուզինով ժամանել է Ելիսեյան պալատ: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, նա վերջինն է ժամանել «նորմանդական քառյակի» առաջնորդներից:
Փարիզում «նորմանդական քառյակի» բանակցությունների սկիզբը նախատեսված է 19:00-ին: Ըստ օրակարգի՝ այն կտևի երեք ժամ: Մինչ այդ կայացել են Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, ինչպես նաև Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մերկելն ու Պուտինը զրույցում կարող են անդրադարձ կատարել Գերմանիայից ռուս դիվանագետների արտաքսման հարցին:
Հիշեցնենք, որ սա վերջին երեք տարում առաջին բանակցությունն է «նորմանդական քառյակի» ձևաչափով՝ ուղղված Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում խաղաղության հաստատմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում