«Բարսելոնա»-ի երկու ֆուտբոլիստ բաց կթողնեն «Էլ կլասիկո»-ն
17/12/2019 12:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արթուր Մելոն բաց կթողնի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ կայանալիք հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Բրազիլացին դեռ չի վերականգնվել ազգային հավաքականում ստացած վնասվածքից հետո և մարզումներին կվերադառնա հունվարին:
«Էլ կլասիկո»-ն վնասվածքի պատճառով բաց է թողնելու նաև կատալոնական թիմի մեկ այլ խաղացող՝ Ուսման Դեմբելեն:
Լա Լիգայի ամենասպասված հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին Երևանի ժամանակով 23:00-ին: