Երևանում կանցկացվի «Զբոսաշրջությունը Հայաստանում» թեմայով ֆորում
Կարդացեք նաև
Հայաստանում զբոսաշրջության ոլորտի հիմնահարցերին և դրա զարգացման հեռանկարներին վերաբերող «Զբոսաշրջությունը Հայատանում» թեմայով բինզես ֆորումը կանցկացվի հուլիսի 1-2-ը Երևանում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին ֆորումի նախաձեռնող «Solutions» կազմակերպությունից, այն կանդրադառնա Հայաստանում զբոսաշրջության ոլորտի մի շարք խնդիրներին, ոլորտի զարգացման հեռանկարներին՝ առաջարկելով նորարարական լու? ?ումներ:
«Ֆորումին իրենց զեկույցներով հանդես կգան ոլորտի մասնագետները, տարբեր տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ֆորումը կանցկացվի երկու փուլով՝ նախ մասնակիցները կլսեն դասախոսություններ, ապա քննարկումների միջոցով կգան ընդհանուր եզրահանդումների»,- ասացին կազմակերպության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։
«Solutions» կազմակերպությունը նախորդ տարիներին ևս կազմակերպել է ֆորումներ առողջապահության, կրթության, բիզնեսի և այլ թեմաներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում