Հիմա գլխավորի մասին. պարոնայք լիցեմեռ ստախոսներ… Միհրան Հակոբյան

Հիմա գլխավորի մասին. պարոնայք լիցեմեռ ստախոսներ… Միհրան Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Երբ վարչապետ Փաշինյանի գրասենյակում տնվորի կարգավիճակում հայտնված Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, թե պետական աշխատողներին դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակ «զագոն անելու» խոսակցությունները տարածում են նախկին իշխանության ներկայացուցիչները ու «Նոր» Հայաստանում նման բան լինել չի կարող, մտածու՞մ է` ի՞նչ ու ինչի՞ մասին է ընդհանրապես խոսում: Ասենք` նախկին իշխանություն ասելով ու՞մ ի նկատի ունի` Ռոբերտ Քոչարյանի օրոք հարկայինի պետ, վերահսկողական ծառայության պետ, Սերժ Սարգսյանի օրոք մարզպետ ու պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՞ն, միգուցե Անդրանիկ Քոչարյանի՞ն, իսկ միգուցե հենց իրե՞ն` Քոչարյանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին: Բայց սա մի կողմ թողնենք և հուսանք, որ պարոնը մի օր կկողմնորոշվի: Հիմա գլխավորի մասին. պարոնայք լիցեմեռ ստախոսներ, «Նոր» Հայաստանի ողջ պետական ապարատը, որին հրահանգավորված է ցուցակներով «զագոն անել» հրապարակ, ձեր զառանցանքները կարդում ու քթի տակ ծիծաղում է, լինկերն էլ ուղարկում են ցուցակներ կազմողներին: Ի վերջո` սուտն էլ չափ ու սահման ունի:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում