Հրապարակվել է Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ազգությունները

Հրապարակվել է Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ազգությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Այսօր առավոտյան Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնի օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո տեխնիկական խնդիրների պատճառով վթարված Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի բոլոր՝ 176 ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն թվիթերում գրել է, որ զոհերի թվում են 82 իրանցի, 63 կանադացի, 11 ուկրաինացի, որից 9-ը անձնակազմի անդամներն են, 10 շվեդ, 4 աֆղան, 3 գերմանացի և 3 բրիտանացի։

Ինչպես հայտնում է CNN-ը, Ուկրաինական ավիաուղիներ ընկերության խոսնակը մամուլի ասուլիսին ասել է, որ ինքնաթիռը վերջին անգամ ստուգում է անցել հունվարի 6-ին, և ինքնաթիռի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել:

Ըստ FlightRadar24 ծառայության, վթարի ենթարկված ինքնաթիռը PS 752 չվերթն էր իրականացնում և թռչում էր դեպի Կիև: Օդանավը 3 տարվա էր և Boeing 737։

Հետևեք մեզ նաև Telegram-ում