Քննարկում՝ «Իրան-ԱՄՆ հակամարտության նոր փուլ․ վտանգներն ու սպասելիքները» թեմայով․ ուղիղ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Տեղի է ունենում քննարկում՝ «Իրան-ԱՄՆ հակամարտության նոր փուլ․ վտանգներն ու սպասելիքները» թեմայով: Բանախոսներն են անվտանգության հարցերով փորձագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը, ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը և իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը հրթիռակոծվել էր:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել էր Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:
Հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ էր կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում էր ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում էր նաև, որ ԱՄՆ զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում