Արսեն Հարությունյանը վճռական փուլում է
09/01/2020 16:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Իրանի Քերմանշահ քաղաքում մեկնարկել է «Թախթիի գավաթ» անունը կրող ազատ ըմբշամարտի միջազգային ավանդական բարձրագույն կարգի թվով ` 40-րդ մրցաշարի խաղարկությունը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցավայր է ուղեկցել 16 ըմբիշի:
Այսօր տեղի կունենան 57, 65, 79, 97 և 125 կգ քաշայինների սփոփիչ հանդիպումները և եզրափակիչ գոտեմարտերը:
Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը / 57կգ / տարել է երեք հաղթանակ, մտել է վճռական փուլ և իր համար ապահովել է առնվազն երկրորդ տեղը: Եզրափակիչում նրա մրցակիցն է աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության մրցանակակիր, իրանցի Ալի Ռեզա Սրիկը:
Այսօր` հունվարի 9 –ին մեկնարկի կելնեն 61, 70, 74, 86 և 92 կգ քաշայինները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում