Ռուստամ Բադասյանի կինը հիմնադրել է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն

Ռուստամ Բադասյանի կինը հիմնադրել է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Շատերը արդեն գիտեն, որ Ռուստամ Բադասյանի Արդարադատության նախարար նշանակվելուց անմիջապես հետո նրա կինը` Տաթևիկ Սարգսյանը հիմնադրել է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն: Անշուշտ գովելի է նախարարի բիզնես տեսանկյունից արագ կողմնորոշվելու հատկությունը, սակայն քչերը գիտեն, որ նախարարի կինը նաև պետական աշխատող է: Մասնավորապես Տաթևիկ Սարգսյանը ԱԺ պաշտոնական կայքի տվյալներով հանդիսանում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից և բիզնես գործունեությանը զուգահեռ նաև աշխատավարձ է ստանում պետական բյուջեից: Թե որքանով է համատեղելի բիզնեսը և պետական աշխատանքը թողնում եմ կոռուպցիայի գծով փորձագետների և լրագրողների քննարկմանը:

#կոռուպցիան_էր_զանգել

 Նարեկ ՄԱԼՅԱՆ

No photo description available.

Image may contain: 2 people, people smiling, text

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում