«Իրավունք». «Գործ տվողները» շուտով կհայտնվեն նաև խանութներում

«Իրավունք». «Գործ տվողները» շուտով կհայտնվեն նաև խանութներում

««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր­ներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի ներ­կայացրած օրենսդրական նախաձեռնությունը դեռ հորով-մորով չարած, որով հնա­րավորություն է տրվում քա­ղաքացիներին տեսանկարահանել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և օնլայն ռե­ժիմով փոխանցել ոստիկա­նություն, հիմա էլ կառավարությունն է հե­ռախոսով մի նոր «գործ տալու» մեթոդ մոգոնել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ գործադիրի նիստում հայտարարեց, թե կառավարությունը շարունակում է ահա­զանգեր ստանալ, որ տնտեսավարողները շարունակում են ՀԴՄ կտրոններ չթողար­կել: «Ինչպես հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ քաղաքացինե­րի կատարած նկարահանումների հիման վրա Ճանապարհային ոստիկանությունը կարող է վարչական վարույթ սկսել, ես երեկ ՊԵԿ նախագահին այդպիսի գաղափար եմ առաջարկել, որ նույն կերպ հնարավոր լինի ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող քաղա­քացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչա­կան վարույթ: Սա ճիշտ ճանապարհ է»,- իր գաղափարից գոհ՝ ասաց Ն. Փաշինյանը:

ՀՀ արդարադատության նա­խարար Ռուստամ Բադասյանն էլ հուշեց, որ այդքան հեշտ չի լինի ապացուցել ՀԴՄ կտրոն տալ-չտալու հարցը: Սակայն Ն. Փաշինյանը մնաց իր տեսակետին. «Ես խնդիրն առաջադրում եմ, դուք պետք է լուծումները գտնեք: Գնացեք, գտեք լու­ծումներ: Մարդը պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսել, սոցիա­լական ցանցի իր էջում դնել, և վարչական վարույթ իրականացնող մար­մինը պետք է պարտավոր լինի գնալ ու տու­գանել: Մենք այսօր ասում ենք՝ չի կարելի ծխախոտի մնացորդը նետել, աղբը նետել մեքենայից, այս անել, այն անել, բայց այն քաղաքացին, որի աչքի առաջ դա տեղի է ունենում, ինքը գործելու լծակ, ըստ էու­թյան, չունի: Ասենք տեսա, որ մեկն իր մեքե­նայից աղբը շպրտեց, ի՞նչ անեմ, զանգեմ ոստիկանություն, հետո ինձ կանչեն քննու­թյան, հետո հարցաքննության և այլն, հե­տո չկարողանամ ապացուցել, վերջում դառնա ուրիշ պատմություն»: Քննարկմանը խառնվեց նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ շեշտելով, որ այդ խնդիրը լու­ծելու համար պետք է օրենսդրական նա­խաձեռնություններով հանդես գալ, և իրենք դա կանեն»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում