«Ժողովուրդ». 53 մլն DDoS հարձակում «ArmLur.am» կայքի վրա

«Ժողովուրդ». 53 մլն DDoS հարձակում «ArmLur.am» կայքի վրա

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ArmLur.am լրատվական կայքի աշխատանքը երեկ խափանվեց ժամը 16:00-ի սահմաններում սերվերի վրա կիբերհարձակման (DDoS)-ի պատճառով: Ժամեր շարունակ աշխարհի տարբեր երկրներից 53 մլն հարձակում է եղել մեր կայքի սերվերի վրա: Իսկ կիբերհարձակման նպատակը, ըստ ինտերնետային ինֆորմացիայի, մեկն է եղել, որպեսզի հնարավոր չլինի նյութեր տեղադրել կայքում և տարածել դրանք:

Ըստ մասնագետների՝ ժամեր շարունակ տարբեր երկրներից տարբեր IP-ներով նույն վայրկյանին մուտք են գործել կայք՝ այդպիսով խափանելով սերվերի աշխատանքը: Եվ քանի որ կիբերհարձակումն իրականացվել է այլ երկրների կողմից, կփորձենք պարզել նաև այն կազմակերպողների շրջանակը. արդյոք այն կազմակերպվել է Հայաստանի ներսո՞ւմ և իրականացվել այլ երկրներից, թե՞ միաժամանակ կազմակերպվել և իրականացվել է Հայաստանի սահմաններից դուրս:

Համաձայնեք՝ այս հարձակումներն իսկապես մտահոգիչ են, եթե հաշվի առնենք նաև դեկտեմբերի 19-ի ներխուժումը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն: Այդ դեպքից անցել է 23 օր, սակայն որևէ բան չի բացահայտվել, ավելին՝ անգամ տարածքի տեսախցիկներն իրավապահները չեն ուսումնասիրել՝ գոնե պարզելու, թե որտեղից են ներխուժել, էլ չենք խոսում ներխուժման նպատակների պարզաբանման մասին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը հետևողական է լինելու, և արդեն գրություններ ենք ուղարկել ՀՀ ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարներ Արման Սարգսյանին ու Էդուարդ Մարտիրոսյանին՝ խնդրելով պարզել երկու հարձակումների հեղինակներին ու պատճառները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում