AM | RU
USD
EUR
RUB

Նորայր Փանոսյանին առաջարկել են «ծախել» ընկերոջը՝ Թովմասյանին, զրպարտել նրան և չնստել. Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Եթե եղել է, դա հանցագործություն է, այստեղ երկու կարծիք չկա, հետևաբար հանցագործությունը մեկնաբանելը դժվար է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարներին մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ «անցանկալի» դատավորին հեռացնելու համար:

«Բնական համարել, որ երկրի ղեկավարը կարող է հրահանգներ տալ և փորձել դրա վերաբերյալ ինչ-որ վերլուծություն կատարել, սխալ է, վերլուծություն կարելի է կատարել միայն քրեաիրավական դաշտում: Եթե նման բան կա, ապա դա ական է, որ մի օր կպայթի»,- ասաց նա:

Ըստ Աթանեսյանի՝ իշխանությանը զսպել կարող է միայն հանրությունը: «Եթե այդ լուրը հաստատվի, այստեղ պետք է գործեն այն նույն մեխանիզմները, որոնք գործում էին 2018 թվականին, երբ ներկայիս իշխանավորները բողոքում էին նախկին իշխանություններից: Այլ մեխանիզմներ չկան, որովհետև պետական ապարատը դրված է մի նպատակի ծառայելու»,- ասաց նա և հավելեց, որ չի կասկածում, որ այդ հրահանգը կկատարվի, եթե այն տրված է:

Անդրադառնալով իր վստահորդ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի մեղադրանքի լրացվելուն և կրկին կալանավորմանը, Աթանեսյանը նշեց, որ մեղադրանքը դատարկություն է:

«Պարզապես ծիծաղելի է, որևէ հիմնավորումներ չունեցող: Մեկ անձի անհեթեթ իրարամերժ, կցկտուր ցուցմունքի վրա կառուցված մեղադրանք է: Խոսքը նոտարական պալատին վերաբերող դրվագի մասին է, նախորդ դրվագներից մեկին, որ մնացել էր մեղադրանքում, դրանք ծիծաղելի են, քանի որ վերաքննիչ քրեական դատարանը ունի որոշում, որ այդտեղ հիմնավոր կասկած չկա, հիմնավոր կասկած չկա նաև մյուսով: Այնպես չէ, որ ես լավ իրավաբան եմ, իսկ օրինակ՝ դատախազությունում կամ հատուկ քննչական ծառայությունում վատ իրավաբաններ են. այսինքն՝ նրանք հասկանալով են դա անում, իսկ հասկանալով նման բաներ տեղի են ունենում, երբ որ առկա է պատվեր կամ հրահանգ, ցավոք սրտի, դատարանն էլ վերջում իր կնիքով հաստատեց այս խայտառակությունը, և Նորայրը նորից կալանավորված է»,- ընդգծեց նա:

Աթանեսյանը հավելեց՝ սա այն գործը չէ, որ կարող է այս տեսքով գնալ դատարան ըստ էության քննվելու: «Ես համոզված եմ, որ Նորայրը տուժում է այն պատճառով, որ Հրայր Թովմասյանի ընկերն ու սանիկն է: Հիմա եթե առաջին ատյանի դատարանը մերժեր կալանավորումը և հիմք ընդուներ մեր պատճառաբանությունները, ապա կստացվեր, որ Հրայր Թովմասյանին առաջադրած մեղադրանքն էլ է փուչիկ: Դատավոր Գագիկ Պողոսյանի դեպքում անհնարին է, որ նման հետևանք լիներ»,- նշեց նա և ընդգծեց՝ բնականաբար, պետք է լիներ կալանավորում, որ Հրայր Թովմասյանին էլ հետո կարողանան կալանավորել:

«Այսինքն՝ սա մի խաղ է, որի արդյուքնում մարդու իրավունք, Սահմանդրություն և նման բաներ մղվել են հետին պլան և ոտնահարվում են բացահայտ: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է, չկա վիճաբանելու, քննարկելու որևէ բան, սա բացահայտ քաղաքական հետապնդում է: Ավելին ասեմ՝ Նորայրին ուղղակի առաջարկություն է եղել՝համագործակցել նախաքննության մարմնի հետ. կոպիտ ասած՝ «ծախել», զրպարտել իր ընկերոջը և չնստել: Պատասխանը եղավ այն, որ պատիվն ավելի բարձր էր, քան մի քանի ամիս էլ ազատազրկման վայրում, կալանավայրում գտնվելը»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
Ուհանում չեղարկվել է երկու ամիս գործող կարանտինային ռեժիմը (լուսանկարներ) ՄԻՊ-ը կոչով դիմել է քաղաքացիներին ՀՀ նախագահը օրենքներ է ստորագրել Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հետ նավթային բանակցությունների մեկնարկի մասին «Ժողովուրդ». Գազի գինը կբարձրանա ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3890-ի. Worldometer «Ժողովուրդ»․ Նորանշանակ ՊՆ պաշտոնյան ու աղմկահարույց նամակը «Ժողովուրդ»․ Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն. նոր նախագիծ է մշակվել «Փաստ»․ Իշխանությունները ձեռնամուխ են եղել «ինտելեկտուալ մոբիլիզացիայի» «Հրապարակ»․ Պատգամավորների մեծ մասն անտեսում է հակահամաճարակային միջոցառումները «Հրապարակ»․ Պարետ Տիգրան Ավինյանը Հովիկ Աբրահամյանի օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը «Փաստ»․ Իշխանության «արևմտյան թևը» չի հանդարտվում «Փաստ»․ Իշխանությունները կվերանայեն սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի հարցը Երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը. նոր սահմանափակումների ցանկը Արցախում նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական 2 փաթեթները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 1 Իշխանական պատգամավորների մի զգալի մասին արագ մեկուսացրեք. Արմեն Աշոտյան «Մեդիա պաշտպան»-ը հորդորում է վարչապետի մամուլի խոսնակին չտարբերակել լրատվականների հարցերը Լևոն Արոնյանի բանաստեղծությունը՝ Արիանա Կաոիլիի հիշատակին ԱԺ-ն երրորդ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%–ը Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը Արցախի համապետական ընտրությունների ընթացքում ոստիկանություն է դիմել 101 քաղաքացի Պոպուլիստները միշտ էլ կարողանում են հիմարացնել հասարակությանը. Հրանտ Բագրատյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպով Խնդրում եմ այսուհետ ինձ սովորական բջջային հեռախոսակապով չզանգահարել. Արսեն Բաբայան Կորոնավիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 40 000-ը. Worldometers Արցախում ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր.Է.Վարդանյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Արցախում ընտրությունների վերաբերյալ Հայտնի է Իսրայելի վարչապետի կորոնավիրուսի թեստի պատասխանը Ով էր աղմկահարույց օրենքին միակ ձեռնպահ քվեարկող իմքայլական պատգամավորը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չի իրականացվի Մարտական դիրքերում տեղադրվելու են նոր սպառազինություններ. Ջալալ Հարությունյան Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանրամասներ՝ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրություններից Ծածուկ նիստ եք հրավիրում, որ պատգամավորները չհասցնեն գան, ամոթ ձեզ, է՞ս չեք դուք․ Էդմոն Մարուքյան Ժամը 17.00-ի դրությամբ ԱՀ-ում ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan