Հայաստանն աշխարհի հետ կկապվի ոչ թե 7, այլ 17 նոր ուղղություններով. Ryanair-ի առաջին վայրէջքը «Զվարթնոց»-ում

Հայաստանն աշխարհի հետ կկապվի ոչ թե 7, այլ 17 նոր ուղղություններով. Ryanair-ի առաջին վայրէջքը «Զվարթնոց»-ում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ryanair-ի Միլան-Երևան-Միլան առաջին չվերթով Հայաստան ժամանած ինքնաթիռը։

Չվերթով ժամանած հյուրերին օդանավակայանում դիմավորել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը:

Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ: Տաթևիկ Ռևազյանն այսօր հայտնեց նաև, որ Հայաստանն աշխարհի հետ կկապվի ոչ թե 7, այլ 17 նոր ուղղություններով։

Ավիաընկերությունը դեպի Երևան չվերթ է իրականացնելու նաև Հռոմից, որը կժամանի այս գիշեր:

Հավելենք նաև, որ Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիություններ այսօր 4 ժամ տևողությամբ գործադուլ էին հայտարարել, որի հետևանքով հետաձգվել էր չվերթի ժամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում