Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ահազանգն ստանալու պես անմիջապես դեպքի վայր է ժամանալ իրավապահ կառույցները՝ ոստիկանության ղեկավար կազմը: Այս մասին Էրեբունի պլազայի մոտից, որտեղ հնչել են կրակոցներ, ասաց ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Ոստիկանության պետն անձամբ բանակցություններ է վարում, այս պահին կարող եմ ասել, որ իրավիճակը կայուն և վերահսկելի է, զենքը վերցրել ենք»,-ասաց նա և նշեց, որ նախնական տվյալներով տուժածներ չկան, պատանդներ չկան: «Ավելի մանրամասն հանգամանքները կճշտվի, կտեղեկացնենք: Ըստ նախնական տեղեկությունների` խոսքը մեկ անձի մասին է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը ժամը 14:45-ին ահազանգ է ստացել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքի ներսում կրակոցների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում