Հրապարակվել է Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքները ցուցադրող ևս մի տեսանյութ (տեսանյութ)
25/01/2020 11:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում են Թուրքիայի արևելյան Էլազըգ և Մալաթիա նահանգներում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թուրքիայի արևելյան նահանգներում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, 1015 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ավելի վաղ հաղորդվել է 19 զոհի և 770 տուժածի մասին:
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 24-ին` տեղական ժամանակով ժամը 20:55-ին (Երևանի ժամանակով` 21:55-ին):
Ըստ Արտակարգ իրավիճակների գործակալության տվյալների՝ աղետի գոտում աշխատում է Թուրքիայի 28 նահանգից ժամանած 493 փրկարարական ջոկատ: Երկրաշարժի գոտի է հասցվել 1689 վրան, 1656 մահճակալ և 9200 ծածկոց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում