AM | RU
USD
EUR
RUB

Իրանի նախագահի խոսքերով՝ ԱՄՆ-ը չի կարողանում ճնշել իր երկիրը

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amԻրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, թե անցած երկու տարիներին Միացյալ Նահանգներին չի հաջողվել «խիստ պատժամիջոցներով» պարտության մատնել իրանցիներին։

«Ամերիկան ուզում է թուլացնել իրանցիներին։ Նրանք ուզում են, որ մեր պետությունը հանձնվի»,- ասել է Ռուհանին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձը նշող արարողության ժամանակ։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները դեմ է իրանցիների հավատքի ընտրությանը։ Սակայն, Ինչպես ասել է Ռուհանին, «Իրանի ժողովուրդը, կառավարությունը և զինված ուժերը ընդդիմանալու են ԱՄՆ-ի ճնշումներին»։

Տոնակատարության մի քանի հարյուր հազար մասնակիցների առջև ելույթ ունենալով՝ նախագահ Ռուհանին հայտարարել է նաև, թե Իրանի կառավարությանն անցած ամիսների ընթացքում հաջողվել է հաղթահարել ԱՄՆ-ի պատժամիջոցների արդյունքում առաջ եկած խնդիրները։

Արարողության ժամանակ ներկաներից շատերը կրում էին Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիի, նրան հաջորդած հոգևոր ներկա առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ու ԱՄՆ-ի կողմից վերջերս սպանված բանակային հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի նկարները։

Խամենեին ու նախագահ Ռուհանին էին վերջերս կոչով դիմել ժողովրդին՝ հորդորելով մեծ բազմություն ապահովել հեղափոխության տարեդարձի արարողության ժամանակ՝ դատապարտելու համար Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի «թշնամական» քայլերը։

Երկրի տարբեր քաղաքներում երեքշաբթի օրը բազմաթիվ մարդիկ էին անկացնում հակաամերիկյան ու հակաիսրայելյան կոչերով ցույցեր։ Մայրաքաղաքում ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի ու Իսրայելի դրոշներ։

1979 թվականի հեղափոխությունն էր, որը տապալեց ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող Մոհամեդ Ռեզա Փահլավի արքայի վարչակարգն ու իշխանության բերեց Խոմեյնիին։ Արդեն 41 տարի է, որ չեն բարելավվում ԱՄՆ-ի ու Իրանի միջև հարաբերությունները։

 

Լրահոս
Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 11 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Մելիքյան Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես նախկին չեմ, ես ապագա եմ. Բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց Մոսկվա-Երևան չվերթների մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը Հունաստանի բանակը մարտական պատրաստության է բերվել Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Մահացել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարի տեղակալը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan