ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.amՓետրվարի 19-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է մեկնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Այցի շրջանակում փետրվարի 19-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմեր Չաչիբաիային: Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառին առնչվող հարցեր, ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը հայկական կողմին ներկայացրել է Վրաստանի ԶՈւ-ում ընթացող բարեփոխումները:

Հանդիպումից հետո գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել է Թբիլիսիի Հերոսների հրապարակ, ծաղկեպսակ դրել վրաց զոհված զինծառայողներին նվիրված հուշակոթողի մոտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում