Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը
25/02/2020 11:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: ուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը՝ Խորհրդային Միության վերջին մարշալի Դմիտրի Յազովի մահվան մասին: Այս մասին գրում է Tass-ը։
«2020 թվականի փետրվարի 25-ին Մոսկվայում, կյանքի 96-րդ տարում, ծանր և երկարատև հիվանդությունից հետո, մահացավ Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Տիմոֆեևիչ Յազովը», – ասվում է Ռուսաստանի ՊՆ հայտարարության մեջ:
Դմիտրի Յազովը մասնակից է եղել Հայրենական մեծ պատերազմի ու նաև Միության վերջին պաշտպանության նախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում