AM | RU
USD
EUR
RUB

Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Փետրվարի 26-ից Արցախում կմեկնարկի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Մասնակիցների քանակը աննախադեպ է, մրցակցայնությունը՝ նույնպես: Սակայն նախորդ ամիսները ցույց տվեցին, որ այդ մրցակցությունը կարող է բացասական միտումներ ունենալ: Ստորև անդրադառնանք այդ միտումներին:

Հասարակական և քաղաքական շրջանակներ, տարբեր փորձագետներ հաճախ խոսում են Արցախում «հների և նորերի» միջև բաժանման մասին: Անկասկած, այս դիսկուրսը հայաստանյան ներքաղաքական կյանքի ազդեցությունից է ծնվել: Ընդ որում, այս բաժանումը հիմնականում արվում է ֆավորիտ թեկնածուների մասին խոսելիս: Սակայն բավական է միայն ուշադիր նայել այդ թեկնածուների կենսագրությանը և պարզ կդառնա, որ նրանք ոչ միայն ժամանակին այս կամ այն կերպ եղել են իշխանական թիմի կազմում, այլև զբաղեցրել են բարձր պաշտոններ: Սա ունի օբյեկտիվ պատճառներ: Արցախը իր չափսերով և մարտահրավերներով միշտ կարիք է ունեցել ներքին միասնականության պահպանման: Սա չգրված օրենք է եղել, որը հիմնականում ընդունել են բոլորը: Անգամ նախագահական ընտրություններից հետո, ի տարբերություն Հայաստանի, այստեղ ներքաղաքական ցնցումներ չեն եղել: Պարտված թեկնածուները ընդունել են դիմացինի հաղթանակը և չեն փորձել ավելի սրել իրավիճակը: Բացի այդ, գործող իշխանություններին հիմնականում հաջողվել է իր շուրջը ձևավորել կոնսենսուս, որում և ներգրավված են եղել այսօրվա թեկնածուներից շատերը: Այս կոնսենսուսը նպաստել է ներքին կայունությանը:

2018թ-ի հայաստանյան իշխանափոխությունը, կարծես, խարխլում է վերոնշյալ չգրված օրենքները: Նախկինում միևնույն թիմի անդամ գործիչները մեղադրում են միմյանց «հին» լինելու մեջ: Իրականում, այս բաժանումը արհեստական է: Թեկնածուները պարզապես ցանկանում են որոշակի դիվիդենտներ շահել՝ իրենց դասելով «նորերի» շարքին, իսկ մրցակիցներին՝ «հների»: Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ հենց այդ նույն գործիչները ժամանակին իրար կողք են կանգնել՝ հավատարիմ մնալով միասնականության հրամայականին:

Եթե մենք գործ ունենայինք անվտանգային սպառնալիքեր չունեցող պետության հետ, սա կդիտարկվեր որպես քաղաքական պայքարի մի մաս: Սակայն Արցախը ունի անվտագության խնդիր, որը քաղաքական պայքարի նման դրսևորումներին այլ իմաստ է տալիս: Այսպիսի բաժանումը առաջին հերթին ազդում է հասարակական մթնոլորտի վրա և մեծացնում բևեռվածությունը: Ստացվում է, որ ընտրությունները ծառայում են ոչ թե իշխանությունների խաղաղ փոփոխման նպատակին, այլ ստեղծում են հավելյալ և ավելի անհանստացող վիճակ: Երբ բևեռացումը մեծանում է, հակառակորդները դառնում են թշնամիներ, իսկ ընտրությունները՝ կյանքի և մահվան պայքար: Թեկնածուները «նշանակում են» թշնամիներին և սկսում պայքարել նրանց դեմ: Փորձը ցույց է տալիս, որ նման վարքը պարարտ հող է նախապատրաստում ներքաղաքական անկայունությունների համար, ինչը Արցախին հակացուցված է:

Մեկ այլ կարևոր խնդիր է Հայաստանի միջամտությունը այս ընտրություններում: Ինչպես արդեն ասվեց հայաստանյան ներքաղաքական դիսկուրսի որոշ տարրեր արդեն առկա են Արցախում: Սակայն պակաս կարևոր հարց չէ նաև Հայաստանի իշխանությունների ազդեցությունը ընտրությունների վրա: Նախկինում մամուլը բազմիցս անդրադաձել է, թե որ թեկնածուներն են այս կամ այն կերպ վայելում վարչապետ Փաշինյանի համակրանքը: Վերջինս, ի պատասխան այս խոսակցությունների, պնդել է, որ նա չի աջակցում որևէ թեկնածուի: Սակայն հավելել է, որ Արցախի ժողովուրդը չպետք է ձայնը տա այն թեկնածուներին, որոնք «թշնամական» են տրամադրված ՀՀ իշխանությունների նկատմամբ:

Հարցին նայենք ավելի լայն համատեքստում: Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային դրույթներից եղել է Արցախի՝ որպես ինքնորոշված և առանձին պետական միավորի ներկայացումը աշխարհին: Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, հակամարտության բանակցային գործընթացում մեծ կարևորություն է տալիս Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալուն: Տրամաբանական կլիներ, եթե այս նպատակը նաև իր առարկայական դրսևորումը ունենար: Պետք է աշխարհին ցույց տալ, որ Արցախի ժողովրդի կամարտահայտումը ինքին արժեք է: Կարևոր չէ՝ նրանք ում կընտրեն: Եթե ի սկզբանե մենք կասկածում ենք, որ այդ ընտրությունը կարող է անցանկալի լինել, ապա ինչպե՞ս ենք բոլորին ասում, որ արցախցիների կամքն է, որ պետք է առաջնային լինի հակամարտության կարգավորման մեջ: Փոխարենը, ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները կամա, թե ակամա փորձում են միջամտել Արցախի ինքնուրույնությանը: Ըստ այդմ, պետք է զգույշ լինել այս հարցում, քանի որ այն կարող է մեր դեմ օգտագործվել արտաքին դաշտում: Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը չպետք է սահմանափակվի, քանի որ սա ոչ միայն ժողովրդավարությանը ձգտող երկրի համար կարևոր անկյունաքար է, այլև Արցախը աշխարհին որպես ինքնուրույն սուբյեկտ ներկայացնելու կարևոր հրամայական:

Այսպիսով, Արցախում «հների և նորերի» բաժանումը և Հայսատանի իշխանությունների հնարավոր ազդեցությունը բացասական հետևանքներ կարող են ունենալ: Մինչդեռ հարկավոր է չմոռանալ, որ ընտրությունները պետք է ծառայեն իշխանությունների խաղաղ փոփոխմանը, այլ ոչ թե բևեռացնեն հասարակությունը և վնասեն Արցախի միջազգային իմիջին:

 

Լրահոս
Չինաստանից Հայաստան ուղարկված օգնության տուփերի վրայի գրառումը բարկացրել է թուրքական մամուլին ու հասարակությանը «Հրապարակ»․ Այս կարևորագույն ժամանակահատվածում քաղաքապետը նվազագույն ակտիվություն է ցուցաբերում․ Դավիթ Խաժակյան «Ժողովուրդ»․ Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում «Իրավունք». «Աննախադեպ ասֆալտապատման» հետևանքները «Ժողովուրդ»․ Ո՞ր ապրանքների գները կիջնեն «Հրապարակ»․ Այս ԱԺ-ն իր «որակով» գերազանցում է նախորդներին «Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ Ավագ ուրբաթ «Փաստ»․ Ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում «Հրապարակ»․ ՀՀ-ում կերկարաձգվի՞ արտակարգ դրության ռեժիմը «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին «Փաստ»․ Ստեղծված ճգնաժամային իրավիճակը խոր հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա «Փաստ»․ Երբ նեղացնում են իշխանություններին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 10 «Մեդիա պաշտպանը» ներկայացրել է մոնիթորինգի ապրիլի 9-ի արդյունքները Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան Շատ դեպքերում պարետատունը թաքցնում է անձանց՝ վարակակիր լինելու հանգամանքը և ժողովրդի զգոնությունը նվազում է. Գ․ Գրիգորյան (տեսանյութ) Բացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալված պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել Կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը․ Արթուր Ղազինյան Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք. Թորոսյան Այսօր Ավագ Հինգշաբթին է. Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Ոտնլվայի կարգ Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ Դաշնակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխարգելող միջոց ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Թրամփը հայտարարել է, որ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում չի խոչընդոտի Ֆրանսիային (ТАСС) Ադրբեջանի համար ցանկալի արձագանքն ապահոված երկրների քանակը էապես ավելացել է․ Կարեն Բեքարյան Մոսկվայի օդանավակայաններում մեր քաղաքացիներին այդ օրն է գցել վարչապետը. Վահագն Վարագյան Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել Ժամանակն է սթափվել. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչ է հղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության Դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը. ՈՒՂԻՂ Վռնդել օլիգարխ Սորոսի վարձկաններին Արցախից, վզակոթներին տալով՝ վռնդել. Նարեկ Մալյան (Տեսանյութ) Վրաստանը Միացյալ Նահանգներից տարհանում է վրացի և հայ աշակերտներին Ռոբերտ Քոչարյանի դատավորը մարտի 17-ից նիստերից բացակայում է քթի վիրահատության պատճառով. փաստաբան ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք. շենքը շրջափակված է Ռուսաստանում կկիրառվի կորոնավիրուսի բուժման նոր եղանակ․ ՏԱՍՍ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan