«Վստրեչի Ապերի» եղբորորդին և հարևանն ազատ են արձակվել

«Վստրեչի Ապերի» եղբորորդին և հարևանն ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, NEWS.am: «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եղբորորդին՝ Արման Վարդանյանն ու հարևանությամբ բնակվող անձը երեկ ուշ երեկոյան ազատ են արձակվել։

NEWS.am–ի տեղեկություններով, առաջին ատյանի դատարանը մերժել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։

«Դատարանները մերժել են կալանքի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայությամբ»,– ասել է փաստաբան Լուսինե Սահակյանը։

Արամ Վարդանյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել առևանգման համար, իսկ մյուս անձին՝ կողոպուտի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում