Խամենեիի խորհրդականը կարանտինի մեջ է

Խամենեիի խորհրդականը կարանտինի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Analitik.am: Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին կարանտինի մեջ է կորոնավիրուսի ախտանիշների պատճառով։ Այս մասին հայտնում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:

Նշվում է, որ Վելայաթին ինքնամեկուսացվել է տանը և իրեն լավ է զգում, նրա վիճակը բարելավվում է:

Այլ մանրամասներ հայտնի չեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում