Վրաստանը փակել է սահմանները բոլոր օտարերկրացիների համար
16/03/2020 14:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Panorama.am: Վրացական իշխանությունները որոշել են արգելել օտարերկրացիներին այցելել երկիր՝ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին, փոխանցում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ արգելքն ուժի մեջ է մտնում երեքշաբթի՝ մարտի 17-ին, և կգործի երկու շաբաթ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտատարեց կորոնավիրուսային համաճարակի մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում