Հայաստան-Արցախ անցագրային կետերում կիրականացվի քաղաքացիների ջերմաչափում

Հայաստան-Արցախ անցագրային կետերում կիրականացվի քաղաքացիների ջերմաչափում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Tert.amՄարտի 16-ին՝ ժամը 18:30-ից սկսած ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն: Վարչապետն ասաց, թե երկու հայտարարություն ունի անելու:

Նա նշեց, թե հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

«Արձանագրել ենք, քանի որ մինչ այս պահը ԱՀ-ում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել, պետք է կոչ անենք մեր քաղաքացիներին, որ Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ ուղևորվեն միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում: Նաև պայմանավորվենք, որ անցագրային կետերում ջերմաչափում կիրականացվի երկու կողմերից ուղևորվող քաղաքացիներին, և ջերմություն ունենալու պարագայում նրանց կխնդրենք վերադառնալ իրենց բնակության վայրեր»,-ասաց նա:

Նշենք, որ այս պահին ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 30 դեպք, մեկ հոգի ապաքինվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում