Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
24/03/2020 10:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի n 1939-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1939-Ա որոշման մեջ «Վաչե Տերտերյանին» բառերը փոխարինել «Հակոբ Վարդանյանին» բառերով»,-ասված է որոշման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում