AM | RU
USD
EUR
RUB

Ինչպիսին պետք է լինի արցախաադրբեջանական հակամարտության կարգավորումը՝ ըստ թեկնածուների

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.am: Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում կայացած Արցախի նախագահի թեկնածուները ներկայացրին արցախաադրբեջանական հակամարտության կարգավորման իրենց տեսլականը:

Սերգեյ Ամիրյանը նշեց, որ այդ ուղղությամբ պետք է ձևավորվի հատուկ թիմ: «Մենք պետք է առաջ տանենք այն թեզը, որ ոչ մի մետր հող չի զիջվելու: Մայր Հայաստանը մեզ չճանաչեց որպես անկախ հանրապետություն, դրանում ինչ-որ խարդախություն կա»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ, նախևառաջ, ճիշտ կլինի ասել՝ ադրբեջանաղարաբաղյան հակամարտություն, որովհետև տերմինաբանությունը կարևոր է: «Պետք է պահպանել այն, ինչ կա: Դա հնարավոր է անել: Մենք չենք կարող և չենք վերադառնալու անցյալին»,- ասաց նա:

Վահան Բադասյանի խոսքով՝ պետք է անհապաղ ձևակերպվի Հայաստանի ու Արցախի միացումը, լինի մեկ նախագահ, մեկ ԱԺ, մեկ Կառավարություն: «Արցախը Հայաստան է, և վերջ»,- նշեց նա:

Վիտալի Բալասանյանը նշեց, թե իրենց ծրագիրն է նախևառաջ վերականգնել 1994-1995թթ.-երի այն ֆորմատը, որով ԼՂՀ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մասնակցում էր բանակացային գործընթացին՝ որպես լիիրավ կողմ: «Մենք կարևորում ենք նաև միջպետական պայմանագրերի կնքումը ՀՀ-ի հետ, քանի որ ՀՀ ռազմական դոկտրինում կա կետ, որ ՀԸՀ-ն հանդիսանում է ԱՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը»,- ասաց Բալասանյանը:

Աշոտ Դադայանը նշեց, թե տարիներ շարունակ բանակցություններ են տարվում Ադրբեջանի հետ, սակայն դրանք անարդունք են: «Իմ կարծիքով՝ մենք պետք է ունենանք հզոր պետութուն և հզոր բանակ: Մեր հզորությունը ես տեսնում եմ եռամիասնության մեջ՝ Սփյուռք, Արցախ, Հայաստան: Իսկ փոխզիջման մասին իմաստ էլ չունի խոսել»,- ասաց նա:

Դավիթ Իշխանյանը նշեց, թե ՀՅԴ-ի համար ռազմավարական նպատակը չի փոխվել, այն Արցախի և Մայր Հայաստանի վերամիավորումն է: «Պարզապես մենք որդեգրել ենք մարտավարական մեկ այլ ճանապարհ՝ անկախ պետականության միջոցով Հայաստանի վերամիավորում: Նաև մի կարևոր կետ՝ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրում ԱՀ և ՀՀ միջև»,- ասաց նա:

Ռուսլան Իսրայելյանը նշեց, թե հակամարտության կարգավորման տեսլականը մեկը մյուսի նկատմամբ հարգալից, համերաշխ, միասնական լինելով՝ առողջ հասարակություն ստեղծելու մեջ է տեսնում, որից կստեղծվի հզոր տնտեսություն, հզոր բանակ: «Մեր Սահմանադրությամբ ամրագրված տարածքները միայն մերն են. ոչ մի թիզ հող, Հայաստանի հետ վերամիավորվելու պայմանով»- նշեց նա:

Բելլա Լալայանը նշեց, որ իր կարծիքով՝ բանակցությունների սեղանին չպետք է լինի փաստաթուղթ, որում քննարկվի ազատագրված տարածքների հարցը: «Մենք, եթե ուզում ենք բանակցել Ադրբեջանի հետ, պետք է բանակցենք այն տարածքների մասին, որոնք առ այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասաց նա:

Հայկ Խանումյանը նշեց, որ «Ազգային վերածնունդ» կուսակցության տեսակետը հետևյալն է՝ առնվազն ներկայիս տարածքով և բազմակի ավելի հայ բնակչությամբ Արցախ: «Մենք չենք հավատում բանակցային եղանակով խաղաղության հասնելուն, մենք կարծում ենք, որ խաղաղութունը հետաձգված պատերազմն է, իսկ պատերազմը կարելի է անընդհատ հետաձգել՝ միայն արդիական սպառազինություն և ուժեղ բանակ ունենալով»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց՝ Արցախը որևէ զիջում անելու իրավունք չունի: «Եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի: Պետք է ունենանք հզոր բանակ, հզոր տնտեսություն: Պետք է լինենք միասնական»,- ասաց նա:

Աշոտ Ղուլյանն ասաց, թե հակամարտության լուծումն այն թեման է, որն այսօրվա վիճակով, բարեբախտաբար, քաղաքական բոլոր ուժերին պահում է մեկ բռունցի մեջ: «Եթե այս ընտրություններից հետո մենք կարողանանք պահել այդ քաղաքական համերաշխութունն այս հարցում, շատ ավելի պինդ կլինենք մեր դիրքորոշումը պաշտպանելու համար: Նվազագույնն այսօրվա վիճակն է՝ անկախ ԱՀ-ն իր տարածքային և այլ անվտանգության բաղադրիչներով, իսկ վերջնական նպատակը՝ ՀՀԸ-ի հետ մեկ միասնական պետություն ստեղծելը»,- ասաց նա:

Մելսիկ Պողոսյանն էլ ասաց, թե առաջնահերթ պետք է տնտեսական ոլորտը բարձրացնել 0-ից 100 տոկոսի, ունենալ ժամանակակից սպառազինություն: «Մենք հայրենիք չունենք զիջելու: Մենք պետք է դառնանք մի բռունցք, ինչպես արեցիք 90-ականներին, 2016թ.-ին»,-ասաց նա:

Լրահոս
Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս մեկ քաղաքացու մոտ Հոսանքազրկումներ՝ Երևանում ու Կոտայքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452 դեպք, գրանցվել են մահվան դեպքեր Համբերության բաժակը լցվել է. ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Մայիսի 25-ից Սևանում կսահմանվի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Բողոքի ակցիա Կապանում. ՈՒՂԻՂ Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ) Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը Ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի. Ռուբեն Մելիքյան Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ. Քաջարանի համայնքապետ Կապանում տեղի են ունենում ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ ՀՀ առողջապահության նախարարը ներողություն է խնդրել Վրաստանից Հայտնի է Կիմ Չեն Ընի գտնվելու վայրը Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան. Միքայել Մինասյանը հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի 6-րդ մասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք Լանզարոտեի կոնվենցիայի կիրառման հետ կապված կառավարությանը հանրագիր է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին «ՎԵՏՕ» շարժումն իր զորակցությունն է հայտնում փաստաբան Տիգրան Աթանեսյանին Ադրբեջանում հաստատվել է COVID-19-ի 3982 դեպք Կարող ենք եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել ԱԺ-ում. Անի Սամսոնյան ՀՀ պաշտոնյան հնչեցրել է հայտարարություններ, որոնք կարող են նոր խնդիրներ առաջացնել առանց այդ էլ լարված տարածաշրջանում. Ղարամյան Հունաստանը զբոսաշրջիկներին գրավելու համար կիջեցնի մի շարք ապրանքների և ծառայությունների գները Ի՞նչը և ինչպե՞ս են հերքում ՀՀ իշխանությունները Զարմացած եմ նման ոչ դիվանագիտական պատասխանից. Վրաստանի հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց Մայիսի 25-ին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ և Մոսկվա-Երևան չվերթները ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հանրապետությունում սպասվում են ուժեղ քամիներ Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից 24 միլիոն 86 հազար դրամ «Քայլող մարդու» արձանի համա՞ր. Տեսանյութ Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կորոնավիրուսի վարակման 374 նոր դեպք, 3 մահ․ լավ առիթ է, որ Արսեն Թորոսյանը ևս մի ցինիկ հումոր գրի իր էջում ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan