AM | RU
USD
EUR
RUB

Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան. Միքայել Մինասյանը հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի 6-րդ մասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Կային ժամանակներ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր հասցրել ընկերանալ Ադրբեջանի «կիրթ և կառուցողական» նախագահի հետ։ Այդ ժամանակներում, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր փորձում Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովրդի շահերը հավասարեցնել, նա նկարագրում էր ԵԱՏՄ-ն որպես թշնամի կառույց, և ասում էր՝ Հայաստանի ԵԱՏՄ-ացումը իրականում ադրբեջանացում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ նշելով, թե ժամանակները փոխվեցին, և Նիկոլ Փաշինյանը պետք է որոշեր՝ ով է ներկայացնելու Հայաստանի շահը և ով Հայաստանի քվոտայով նշանակվի ԵԱՏՄ նախարար, նշանակեց Արտակ Քամալյանին, ով երբեք չի աշխատել ՀՀ-ում, չի եղել ՀՀ քաղաքացի։

«Արտակ Քամալյանը մեծացել է, աշխատել է և իր ամբողջ հասուն կյանքի գործունեությունն անցկացրել է հայկական բիզնեսի կենտրոն դարձած ռուսական քաղաքում՝ Վորոնեժում»։

Մինասյանն ընդգծեց՝ իր արած հայտարարությունները 100 տոկոսով համապատասխանում են իրականությանը, և սպասում էր, որ ժողովրդին դրանց վերաբերյալ որևէ բացատրություն կտրվի։

«Ընտանիքը, որը մինչև կոկորդը խրված է կոռուպցիայի մեջ, այսօր ոչ միայն չի բացատրում, այլև մունաթ է գալիս ժողովրդի վրա»,- նշեց նա՝ ասելով, թե երբ վարչապետն ասել է, որ այլևս ոչինչ չի հերքելու, նկատի է ունեցել հետևյալը․ «Լավ եմ անում, ինչ անում եմ, թքած ունեմ ձեր կարծիքի վրա»։

Մինասյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանն օրվա մեջ զբաղված է երկու գործով․ «Գործ համար մեկ՝ նա փող է աշխատում և սեփական իշխանությունն է փորձում պահել, օրվա երկրորդ կեսին զբաղված է ղեկավարելով իր ստի կայսրությունը»,- ասաց նա՝ նշելով, թե նոր պատմությունը կարող է սկսել մի անձնավորության՝ Մանվել Տեր-Առաքելյանի ֆեյսբուքյան գրառմամբ, ով բնակվում է ԱՄՆ-ում։

«Այդ անձնավորությունը տարիներ առաջ Հայաստանից արտագաղթում է ԱՄՆ՝ իր մեջքի հետևում թողնելով մեծ պարտքեր, դատական պատմություններ, բայց փորձում է սկսել նոր կյանք, որում կա նոր իրականություն։ Իմ առաջին տեսանյութից հետո նա ֆեյսբուքյան բոցաշունչ գրառում է կատարում, որի հիմքում այն է, թե ես թալանչի եմ և խլել եմ իր արդար քրտինքով վաստակած, Կարապի լճի կողքին գտնվող սրճարանը։

Այդ ֆեյսբուքյան գրառումից հետո Նիկոլ Փաշինյանի ամբողջ բուրգը մտնում է մարտի դաշտ և սկսում են այդ ստատուսը տարածել։ Այդուհետ Մանվել Տեր-Առաքելյանը գրում է երկրորդ ստատուսը, որտեղ թեթև շտկումներ է մտցնում՝ ասելով, որ իրականում ես չեմ խլել, այլ խանգարել եմ՝ կառուցի սրճարանը»,- ներկայացրեց նա՝ ցուցադրելով 2007-ին նկարահանված տեսանյութ, որում պատմվում էր նշված շենքի կառուցման ու դրան դեմ քաղաքացիների բողոքի ակցիայի մասին։

«Ես հիշում եմ այն վրդովմունքը, որը տիրում էր Երևանում, և այն տասնյակ հազարավոր երևանցիներին, որոնք դեմ էին այդ շինարարությանը, և իմ հարյուրավոր ընկերներին ու ծանոթներին, որոնք զանգահարում էին ինձ և ասում, որ ես անձամբ ամեն ինչ պետք է անեմ, որովհետև ովքեր են շինարարություն թույլ տվողները։ Բայց Նիկոլ Փաշինյանը օգտագործում է այս առիթը և սկսում է մի հիստերիկ արշավ իմ դեմ։ Այնտեղ չի եղել սրճարան, և այդ հիստերիան առոչինչ է, հիմքում բացարձակ անհեթեթություն է, Նիկոլ Փաշինյանի ամբողջ կայսրությունն աշխատում է մի փոսի վրա»,- ասաց նա։

Մինասյանը նշեց, թե այդ ամենից հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին և հրահանգել հարուցել քրեական գործ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ «ռեկորդակիր» Հունիսի 2-ին հայկական արտադրության առաջին թեստերը կհանձնվեն բժիշկներին․ Ավինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Վրաստանում արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը Իշխան Սաղաթելյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին Այսօրվանից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է Ընդդիմությունը տապալում է աղմկահարույց օրենքի ընդունումը Կորոնավիրուսից պաշտպանիչ արտահագուստով բժիշկները խորհրդարան են այցելել (տեսանյութ) Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Մեզ մոտ Փաշինյաններ ու Զելենսկիներ չկան. Լուկաշենկո Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է Շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն 50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը մի շարք նոր նշանակումներ է արել ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով 2020թ․ ադրբեջանական բանկերի ակտիվները նվազել են 4․4 տոկոսով, եկամուտները՝ 2․2 անգամ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 43 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, կան մահվան դեպքեր ԱԺ նիստը՝ ուղիղ Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Սամսոնյանը՝ Փաշինյանին Լարված գիշեր Սպիտակ տան մոտ (լուսանկարներ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 1 Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan