Ես որևէ խախտում թույլ չեմ տվել, դատական կարգով կբողոքարկեմ ոստիկանության արձանագրությունը. Արսեն Բաբայան

Ես որևէ խախտում թույլ չեմ տվել, դատական կարգով կբողոքարկեմ ոստիկանության արձանագրությունը. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԵս առավոտյան եկա ոստիկանություն, քանի որ ապօրինի ձերբակալում էր իրականացվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի նկատմամբ։ Այս մասին ոստիկանությունից ազատ արձակվելուց հետո րագրողների հետ զրույցում նշեց իրապաշտպան Արսեն Բաբայանը:

«Եկել էի ճշտելու՝ ինչ է կատարվել և երբ են բաց թողնելու Ռուբեն Մելիքյանին, իմ համար առանձին կանգնած էի: Եւ երբ ոստիկանությունը հայտարարեց, որ տրվում է ընդամենը 3 րոպե ժամանակ, որ հավաքը դադարեցվի, ես մոտեցա ոստիկանության սպային, խնդրեցի, որ ժամկետը երկարացնեն գոնե 30 րոպե, դրան հաջորդեց ոստիկանության սպայի հորդորը, թե դադարեցնեմ հավաքը, ես բացատրեցի, որ ակցիա չեմ իրականացնում: Եւ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ինձ բերման ենթարկեցին, արձանագրություն է կազմվել: Ես նշել եմ, որ որևէ խախտում թույլ չեմ տվել և դատական կարգով կբողոքարկեմ արձանագրությունը»:

Արսեն Բաբայանի խոսքով շուրջ 18 քաղաքացի բերման են ենթարկվել և իր տեղեկությունենրով՝ բոլորին բաց են թողել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում