Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՁերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Մեզ այլ մանրամասներ չհայտնեցին, թե ինչ գործի շրջանակում և երբ է կատարվել ձերբակալումը:

Նշենք, որ Մանուկյանը եղել է երկու գումարումների պատգամավոր: Նախ՝ 2003-2007 թվականներին՝ ՀՀԿ խմբակցության անդամ, 2012-ին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների, կիրակի, երբ ԱԱԾ-ն խուզարկում էր Ծառուկյանի առանձնատունը, համաժամանակյա խուզարկություններ են ընթացել նաև նրա մերձավորների օբյեկտներում։

Գործի շրջանակներում ԱԱԾ ցուցմունք տալու էին կանչվել նաև Իշխան Զաքարյանն ու Աբրահամ Մանուկյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում