Դատարանը Ծառուկյանի կալանքի միջնորդության գործի քննությունը կշարունակի վաղը

Դատարանը Ծառուկյանի կալանքի միջնորդության գործի քննությունը կշարունակի վաղը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Analitik.am: Սա շինծու սարքած գործ է, կապված է իմ՝ հունիսի 5-ին արված հայտարարության հետ։ Դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ետ չի կանգնում իր ասած խոսքերից:

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:

Դատական նիստը հետաձգվել է, կշարունակվի վաղը 10:30-ին:

Ծառուկյանը նաև ևս մեկ անգամ պնդեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հավելենք, որ դատավորին հայտնված ինքնաբացարկի միջնորդությունը մերժել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում