Ոստիկանները ցանկացել են բերման ենթարկել ՍԴ աշխատակազմի ղեկավարին
25/06/2020 23:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Բաղրամյան պողոտայում ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին, ընդ որում` ապօրինի։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը, ով մեկնում էր դեպքի վայր։
«Ապօրինի կերպով ոստիկանները կանգնացրել են Էդգար Ղազարյանի մեքենան և ցանկանում են նրան բերման ենթարկել։ Այս ամենը պայմանավորված նրանով, որ Բարգավաճ Հայաստանը սահմանադրական փոփոխությունները վիճարկող դիմում է մուտք արել ՍԴ, իսկ իշխանությունն անցել է գործողությունների»։
Փաստաբանի խոսքով՝ սա ճնշում է և ապօրինի գործողություն, որն իշխանությունը կատարում է ՍԴ աշխատակցի նկատմամբ։
Ավելի ուշ Միհրան Պողոսյանը հայտնեց, որ Էդգար Ղազարյանին բերման չեն ենթարկել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում