«Հրապարակ». Դուրս եկեք «Ֆեյսբուքից», անջատեք բոլոր ֆեյքերին և զբաղվեք իրական աշխատանքով. խորհուրդներ իշխանություններին

«Հրապարակ». Դուրս եկեք «Ֆեյսբուքից», անջատեք բոլոր ֆեյքերին և զբաղվեք իրական աշխատանքով. խորհուրդներ իշխանություններին

Պետք չէ մեղադրել մասնա­գետներին, թե իշխանություններին քննադատելու փոխարեն օգնեք, աջակցեք: Մեծ թվով մարդիկ եր­կու տարի շարունակ աջակցում են, խորհուրդներ են տալիս, սխալներն են մատնացույց անում՝ ապարդյուն: Լսելու ունակություն ունեցող, սովո­րելու ցանկություն ունեցող, սխալնե­րից դասեր քաղող իշխանություն մենք, ցավոք, չունենք: Բայց մի հերթական անգամ փորձենք օգտա­կար լինել նրանց, քանզի նրանց սխալներից մենք ենք տուժում, նրանց ինքնավստահությունը մեր քթից է դուրս գալիս, նրանց տգիտությունը կարող է պետության ինքնիշխա­նություն արժենալ:

Խորհուրդ առա­ջին. դուրս եկեք «Ֆեյսբուքից», փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին, մի կարդացեք ֆեյսբուքյան գրա­ռումներն ու քոմենթները, ձեր թանկ ժամանակը մի ծախսեք համացանցի վրա եւ մի խրախուսեք այդ վիրտուալ իրականության գոյությունը: Սկզբում մի քիչ դժվար կլինի, բայց, հավատա­ցեք՝ մի քանի շաբաթից բոլորը կամաց դուրս կգան, կվերադառնան իրական կյանք, կսկսեն աշխատել եւ ապրել, ստեղծագործել ու արարել: Դա չափա­զանց առողջացնող դեր կխաղա երկրի կյանքում, եւ ձեր հասցեին ուղղված հայհոյանք-վիրավորանք-քննադատությունն էլ էականորեն կնվազի:

Խորհուրդ 2. Արգելեք իրավապահներին հաղորդագրություններ տարածել նոր հարուցված քրեական գործերի մասին: Հրաժարվեք քաղաքական նպատակներով իրավապահներին օգտագործելուց, հրահանգեք զբաղվել բացառապես քրեական վարույթներով եւ իրենց բուն գործա­ռույթներով: ԱԱԾ-ին արգելեք երկրի ներքին կյանքին խառնվելը, քաղա­քական շրջանակներին հետապնդելը, հանձնարարեք անցնել իրենց բուն պարտականությունների կատարմա­նը՝ երկրի անվտանգության խնդիրնե­րի մասին հոգ տանելուն: Վերջապես, սկսեք աշխատել՝ երկրի բուն խնդիրներով զբաղվել, առանց փիառի ու աղմկոտ հայտարարությունների:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում