«Ժողովուրդ». Հայաստանում նախատեսվում է ներդնել միասնական երթուղային ցանց

«Ժողովուրդ». Հայաստանում նախատեսվում է ներդնել միասնական երթուղային ցանց

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Պարզվում է, որ օրենսդրական հակասություն կա, քանի որ հանվել է կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորման պահանջը, սակայն դրա համար նախատեսված պետական տուրքը չի հանվել:

Սա, ըստ նախարարության, իրավական կարգավորման կարիք ունի:

Տեղեկացնենք, որ նախատեսվում է մինչև 2021 թվականը Հայաստանում ներդնել միասնական երթուղային ցանց, որի նպատակն է յուրաքանչյուր մարզի երթուղային ցանցերի սպասարկումն իրականացնել միասնական օպերատորի կողմից: Այսինքն՝ հանրապետության տարածքում միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը կսպասարկեն մոտ 10 փոխադրող օպերատորներ:

Ի դեպ, ներկայումս գործում են միջմարզային 141 երթուղիներ, որոնք սպասարկում են 75 կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր, և 211 ներմարզային երթուղիներ, որոնք սպասարկում են 50 կազմակերպություններ ու անհատ ձեռնարկատերեր: Մյուս կողմից՝ նկատենք, որ աշխատանքներ իրականացվում են նաև Երևանում միասնական երթուղային ցանցի ներդրման ուղղությամբ, սակայն առարկայական արդյունք դեռևս չկա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում