Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով

Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հուլիսի 18-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 11 629, մահացության ցուցանիշը՝ 213:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 11 629

2. Ռուսաստան – 5245

3. Իրան – 3232

4. Ադրբեջան – 2675

5. Թուրքիա – 2592

6. Վրաստան – 255

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան – 213

2. Իրան – 166

3. Ռուսաստան – 84

4. Թուրքիա – 65

5. Ադրբեջան – 34

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 461, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 34 462 է, մահվան դեպքերինը՝ 832:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք:

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում