Նոր գրոհ հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ։ Թշնամու մի շարք զինծառայողներ ծուղակում են հայտնվել

Նոր գրոհ հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ։ Թշնամու մի շարք զինծառայողներ ծուղակում են հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Times.amԱյսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Այս մասին Facebook-յան իր էջում հանրությանը տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

«Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի», – տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում