Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ
25/07/2020 14:08
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հուլիսի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2300 կրակոց: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում