«Իրատես». «Իմ Քայլը» քննարկել է Հայկ Սարգսյանի մանդատի հարցը
Նմանատիպ
Պատգամավոր Հայկ Սարգսյանի կազմակերպած «փարթիի» մանրամասներն ուսումնասիրելու համար «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը «հետաքննություն» է սկսել: Խմբակցության ղեկավար կազմը փորձում է առավելագույնս ինֆորմացիա հավաքել պարզելու համար պատգամավորն ինչքա՞ն ժամանակ է ներկա եղել հավաքույթին ու կազմակերպման աշխատանքներին ի՞նչ մասնակցություն է ունեցել:
Իմքայլական պատգամավորը խմբակցության ղեկավար կազմին ի սկզբանե ասել է. որ ինքն ընդամենը մի պահ է այցելել ափ, համացանցում տարածված տեսանյութերը, սակայն, բոլորովին այլ բանի մասին են վկայում: Խմբակցության «Իրատեսի» աղբյուրները վստահեցրին Լիլիթ Մակունցը, երբ օրեր առաջ հայտարարեց, թե Սարգսյանը Սևանում կարճ ժամանակով է եղել, միջադեպի մանրամասներին տեղյակ չի եղել:
Ասել է թե հավատացել է պատգամավորի խոսքին, և հիմա խմբակցության ներսում անգամ մանդատի հարց է քննարկվել: Պատգամավորները սրտնեղել են, թե իրենք ամեն ինչ անում են, որ կարանտինի ժամանակ «կիքս» չունենան, իսկ խնջույքների սիրահար իմքայլականը մի հարվածով ամեն ինչ ջուրն է գցում: Հայկ Սարգսյանի մանդատը դնել-չդնելու հարցը կդառնա՞ օրակարգային, թե՞ ոչ, դժվար է ասել, փաստ է, սակայն, որ նրա հակակարանտինային վայելքների հավաստիությունը ճշտող իշխանությունները ոչ միայն երկրի, այլև սեփական թիմում տիրող իրավիճակին չեն տիրապետում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում