AM | RU
USD
EUR
RUB

Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՄիասնական քննությունների արդյունքում դրական ու բարձր միավորներ ստացած, բայց որևէ բուհ չընդունված դիմորդներն այսօր հանդիպում են ունեցել։ «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամ Հայկ Բաբալյանը այդ հանդիպումից լուսանկարներ է հրապարակել ու կից գրառում կատարել.

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը։

Հանդիպումն այնքան էլ արդյունավետ չէր, պարոն Հարությունյանը բառեր չէր գտնում մեր հարցերին պատասխանելու համար. բառամթերքը թույլ չէր տալիս։

Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ, ապա՝ սա մեր բողոքի ակցիան է ընդդեմ Արայիկ Հարությունյանի։ Մարդ՝ ով օրեր շարունակ անտեսեց մի շարք երիտասարդների, արհամարհեց դիմորդներին, անգամ չհամաձայնվեց հանդիպել մեզ հետ։

Պարոն Հարությունյան, հիասթափությունը Ձեր անձի հանդեպ հատել է բոլոր սահմանները, Դուք այլևս կործանված եք...

Հ.Գ. ի դեպ, այս կերպարն ենք ստացել, քանի որ սոցիալական ցանցում և բազմաթիվ լրատվական կայքերում Արայիկ Հարությունյանին ներկայացնում են հենց այսպես»։

Հիշեցնենք, երեկ Բաբալյանը տեղեկացրել էր, որ վերջապես Արայիկ Հարությունյանի հետ են հանդիպելու, հանդիպումն էլ անցնելու է նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում։

ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Օֆելյա Կամավոսյանն էլ հերքել էր լուրը՝ նշելով.

«Հարգելի' գործընկերներ, սա ապատեղեկատվություն է, նախարարի գրաֆիկում նման որևէ հանդիպում վաղը նախատեսված չէ»։

 

Լրահոս
Ասկերանում ՊԲ ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքն է. Շուշան Ստեփանյան Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լելե Թեփեի տարածքում խոցված ադրբեջանական ուղղաթիռն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ ՊՆ-ն կամավորներին համոզիչ կերպով խնդրում է ինքնակամ չմեկնել առաջին գիծ Թվով 320-ն են, մեծ մասն ունի թուրքմենական ծագում, մեկնել են «ազգային գործի պաշտպանության» պատրվակով Վրաստանի ԱԳ նախարար․ Իրավիճակի սրման դեպքում վտանգվում է ոչ միայն Հվ․Կովկասը, այլ Սև ծովի տարածաշրջանն ու դրանից դուրս Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya Հայ-Ռուսական համալսարանի այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում. ՈՒՂԻՂ Միջազգային հանրությունն արձանագրեց. ադրբեջանաթուրքական տանդեմը կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ․ Ն․ Փաշինյան «Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times Իրավապաշտպանները գրանցել են նվազագույնը 820 սիրիացի վարձկանի տեղափոխում Ադրբեջան Ճապոնիան կոչ է արել ԼՂ առաջնագծում դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ ՄԻՊ-ն ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով դադարեցրել է փաստահավաք աշխատանքը Գեղարքունիքում Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն. մանրամասներ «Հրապարակ». Որոշվել է ԱԺ հանձնաժողովներում տապալել պատերազմին չառնչվող և ոչ հրատապ նախագծերի ընդունումը «Հրապարակ». 90-ականների հրամանատարներն ու պետական գործիչները քննարկում են իրավիճակը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 1 ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախում Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ. մանրամասներ Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է իրավիճակն Արցախում Կոնգրեսական Աննա Էշուն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին Ունենք 18 տարեկան զինվոր, ով արդեն հասցրել է այդ տարիքում ոչնչացնել 9 զրահատեխնիկա. ՈՒՂԻՂ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ. մանրամասներ Ինչպես է հայկական զինուժը գրոհում հակառակորդի հենակետը (տեսանյութ) ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Բաքուն հայտնել է խաղաղ բնակչության շրջանում 14 զոհի մասին Հունաստանի նախաձեռնությամբ ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպում է տեղի ունեցել Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները Գախարիան հայկական և ադրբեջանական կողմերին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը․ կան զոհեր և վիրավորներ․ Վահրամ Պողոսյան Հունաստանը պահանջել է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ հրավիրել Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ. ՀՀ ՊՆ ՌԴ զինվորականները ուշիուշով հետևում են իրադրության զարգացմանը․ Պեսկով ՀՀ ՊՆ-ը կարևոր հայտարարություն է արել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan