Սիրիայում իսրայելական օդուժի հարվածի հետևանքով 15 զինվորական է զոհվել

Սիրիայում իսրայելական օդուժի հարվածի հետևանքով 15 զինվորական է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.amՍիրիայի արևելյան մասում իսրայելական օդուժի հարվածի հետևանքով 15 զինվորական է զոհվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

«Օդային հարվածները հասցվել են Իրանի հովանավորության տակ գտնվող իրաքցի մարտիկների դիրքերին Ալ-Բուքամալ շրջանում ՝ Դեյր ալ-Զոուրի արևելյան նահանգում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կարճատև ընդմիջումից հետո կրակն իսրայելական ինքնաթիռից ու ուղղաթիռից վերսկսվել է Կինեյտրայի հարավային նահանգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում