Արցախի կառավարական հանձնաժողովը հանդիպումներ է ունեցել Ստեփանակերտում և Շուշիում տեղակայված 22 հյուրանոցների տնօրենների հետ

Արցախի կառավարական հանձնաժողովը հանդիպումներ է ունեցել Ստեփանակերտում և Շուշիում տեղակայված 22 հյուրանոցների տնօրենների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՕրեր առաջ ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը հանդիպել էր Արցախում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների տնօրենների հետ, ծանոթացել անհատական խնդիրներին ու առաջարկություններին, արձանագրել դրանք: Արդյունքում նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով՝ նոր կորոնավիրուսի հետևանքով Արցախի Հանրապետության յուրաքանչյուր հյուրանոցային տնտեսության օբյեկտին պատճառած վնասներն ուսումնասիրելու , հետագայում խնդիրների լուծմանն անհատական մոտեցում ցուցաբերելու նպատակով, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Սույն թվականի օգոստոսի 18-ից 21-ը հանձնաժողովը հանդիպումներ է ունեցել Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում տեղակայված թվով 22 հյուրանոցային տնտեսության օբյեկտների տնօրենների հետ, որի ընթացքում արձանագրվել են.

հիմնական խնդիրներ.

1. արտակարգ իրավիճակի պայմաններում (եկամտային հարկ, գույքահարկ, համայքային ծառայությունների վճարներ) հարկերի և տուրքերի վճարումներ,

2. պետական հյուրերի ոչ հավասարաչափ բաշխում,

3. հարկերի, վարկերի գծով ոչ ժամանակին վճարումներ կատարելու պատճառով առաջացած տույժեր։

Առաջարկներ.

1. արտակարգ իրավիճակի պայմաններում ազատել ֆիքսված հարկերից,

2. չեղարկել տույժերը,

3. լրիվությամբ կամ մասնակի սուբսիդավորել կոմունալ վճարները,

4. զրոյացնել նախորդ ժամակահատվածների համար կուտակված հարկային պարտավորությունները:

Այս պահին ընթանում են բանակցություններ պատասխանատու գերատեսչությունների հետ, հստակ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո աջակցման ծրագրերը կներկայացվեն կառավարության հաստատմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում