Փոփոխություններ օտարկրացիների համար՝ Ռուսաստան մուտք գործելու կանոններում
16/09/2020 19:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՌԴ կառավարությունը հեշտացրել է երկիր մուտք գործելու կարգն արտասահմանցիների համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
Ըստ աղբյուրի, այն օտարերկրացիները, որոնք Ռուսաստանին քաղաքացիություն ունեցող մոտ ազգականներ (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, եղբայրներ ու քույրերը, տատիկ-պապիկներ, թոռներ) ունեն, կարող են մուտքի արտոնագիր ստանալ հեշտացված կարգով:
Իսկ այն կարգը, որի պատճառով արտասահմանցիները ստիպված էին երեք ամիսը մեկ դուրս գալ երկրի սահմաններից՝ մուտքի արտոնագիր ստանալու իրավունքը պահպանելու համար, օրենսդրությունից կհանվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում