ՊՆ. Նոյեմբերի 16-ից 20-ը կանցկացվի «Շանթ» զորավարժությունը

ՊՆ. Նոյեմբերի 16-ից 20-ը կանցկացվի «Շանթ» զորավարժությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 16-ից 20-ը ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը։

Պաշտպանության նախարարության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության համաձայն, զորավարժության նախապատրաստման շրջանակում, զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրման և նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների կրճատման նպատակով, իրականացվելու են պլանային միջոցառումներ, այդ թվում՝ զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային միջոցների և անձնակազմի ուսումնասիրություն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում