Փաստացի Հայաստանի Հանրապետության տարածքը թիրախավորվել է առաջին րոպեից. Արծրուն Հովհաննիսյան

Փաստացի Հայաստանի Հանրապետության տարածքը թիրախավորվել է առաջին րոպեից. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյս պահին մարտերը շարունակվում են: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը: «Դեռ երեկ ՀՀ-ն ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին և հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել, այդ թվում խաղաղ բնակչությանը»,- ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ ուղղությամբ կորուստներ չունենք, զոհեր վիրավորներ չունենք և սպասեք հուժկու պատասխանի:

Նա նկատեց, որ իրավիճակը արագ է փոփոխվում: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ուժերի կուտակման գործողությունները ընթացիկ են և նորություն չեն:

«Փաստացի Հայաստանի Հանրապետության տարածքը թիրախավորվել է առաջին րոպեից, բացարձակ որևէ բան չենք բացառում: Մեր զինված ուժերը լինի դա Վարդենիսի ուղղությամբ թե այլ ուղղությամբ կազմ ու պատրաստ մարտունակ են իրենց առաջ դրված խնդիրները կատարելու համար»,-ասաց նա:

Նա նշեց, որ րոպեներ առաջ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել, ներկայացրել է, թե իբր բարձրաստիճան զինվորական կորուստներ են եղել, ինչպես նաև Մարտունի զորամասի ամբողջական ոչնչացման մասին, դրանք չեն համապատասխանում իրականությանը:

«Հասկանալով, որ կրում են պարտություն, պլանները չի իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են մեր և իրենց կորուստները, դրա համար փորձելու են իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել։

Համեմատաբար Նախիջևանի կողմից իրավիճակը հանդարտ է, սակայն եթե ՀՀ-ն թիրախավորվել է արդեն երկրորդական է այս կամ այն ուղղությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում