ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները պատրաստվում են ԼՂ հարցով համատեղ հայտարարությամբ հանդես գալ. Լավրով

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները պատրաստվում են ԼՂ հարցով համատեղ հայտարարությամբ հանդես գալ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի արտգործնախարարները պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հիմա երեք երկրների արտգործնախարարների հայտարարությունն ենք պատրաստում, սակայն, պետք է, իհարկե, մտածել ոչ միայն հայտարարությունների, այլև արյունահեղությունը դադարեցնելու և իրավիճակը բոլոր դեպքերում բանակցությունների սեղան վերադարձնելու համար ձեռնարկվելիք կոնկրետ քայլերի մասին»,- նշել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում