Երևան են ժամանում ԵԱՏՄ նիստի նախապատրաստական աշխատանքները կատարող խմբի անդամները. ԱԳՆ

Երևան են ժամանում ԵԱՏՄ նիստի նախապատրաստական աշխատանքները կատարող խմբի անդամները. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հայաստան են ժամանում ԵԱՏՄ միջկառավարական նիստի նախապատրաստական աշխատանքները կատարող խմբի անդամները, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Նիստն ինչպես ծրագրված էր անցկացնել Երևանում, այնպես էլ շարունակվելու է, ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ ԵԱՏՄ Միջկառավարականի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և դրա շրջանակներում Հայաստան են գալիս նախապատրաստական խմբերը», – հայտնեցին ԱԳՆ-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում