Թուրքիան միակ երկիրն է, որը հրադադարի կոչ չի անում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Թուրքիան միակ երկիրն է, որը հրադադարի կոչ չի անում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՖրանսիան և Գերմանիան մեղադրել են Թուրքիային սադրիչ հայտարարություններ և գործողություններ անելու մեջ:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը քննադատել է Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ցուցաբերած դերակատարության համար, որով նա աջակցում է Ադրբեջանին՝ ընդդեմ հայերի:

«Այս հարցը չի կարող ռազմական լուծում ունենալ, այսպիսով հրադադարը պետք է իրականություն դառնա: Թուրքիան միակ երկիրն է, որը հրադադարի կոչ չի անում, և դա կործանարար է»,- ասել է ֆրանսիացի նախարարը:

«Մեզ համար պարզ է, որ Թուրքիան մշտապես սադրիչ գործողություններ է իրականացնում, ինչն անընդունելի է»,- հավելել է քաղաքական գործիչը՝ ելույթ ունենալով գերմանացի և լեհ պաշտոնակիցների հետ համատեղ ասուլիսում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում