AM | RU
USD
EUR
RUB

ԼՂ-ն Մակրոնից ճանաչում է սպասում. Свободная Пресса-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրել

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՖրանսիայի կառավարությանն առաջարկվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նման քայլին կոչ է անում «Հանրապետական» կուսակցությունից սենատոր Վալերի Բուայեն: Նրա խոսքով, ԼՂ-ում Ադրբեջանի «հարձակմանը» հակազդել նշանակում է հակազդել նաև «Եվրոպայում թուրքական իսլամիզմի տարածմանը», փոխանցում է Свободная Пресса-ն:

Այս պահին ԼՂ անկախությունը ճանաչել են միայն Աբխազիան, Հարավային Օսիան և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը: Սակայն դրանք միջազգային հանրության կողմից ամբողջապես չճանաչված պետություններ են: Սակայն ի՞նչ կլինի, եթե նման քայլ անի Ֆրանսիան, որն այդ կերպ վիճաբանություն կունենա ոչ միայն Ադրբեջանի հետ, այլև սրացում կսկսվի Թուրքիայի հետ:

Իրավիճակը մեկնաբանել է Ե.Մ. Պրիմակովի անվան միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ինստիտուտի գիտաշխատող Պավել Տիմոֆևը:

«Իրականում, այստեղ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, քանի որ խնդիրը մի քանի մակարդակի վրա է: Առաջինը՝ ներքաղաքական: Բուայեն ներկայացնում է հանրապետականների կուսակցությունը: Եվ, հավանաբար, այդ կուսակցությունը կարող է ընդունել նրա առաջարկած փաստաթուղթը Սենատի շրջանակում, առավել ևս, նրանք մեծամասնությունն են: Սակայն դա չի նշանակում, որ ֆրանսիական գործադիր իշխանությունը ի նկատի կունենա այն և կհետևի այդ բանաձևին: Քանի որ, թեև նախագահ Մակրոնի կուսակցության և հանրապետականների օրակարգը մի շարք հարցերում համընկնում է, սակայն, այնուամենայնիվ, ոչ բոլոր հարցերում»,- նշել է փորձագետը:

Տիմոֆևի կարծիքով՝ Հայաստանը պետք է առաջինն ընդունի ԼՂ անկախությունը, եթե ցանկանում է, որ դա անեն մյուսները: Սակայան կա նաև այլ կարևոր կետ:

«Ֆրանսիան, թեև հպարտանում է որոշումներ կայացնելու իր ինքնուրույնությամբ, վերջին շրջանում շատ հաճախ իր գործողությունները համաձայնեցնում է ԵՄ այլ անդամների հետ: Առաջին հերթին Գերմանիայի հետ: Մանավանդ, երբ խոսքը նման լուրջ հարցին է վերաբերվում»,- կարծում է մասնագետը:

Փարիզի և Անկարայի միջև վիճաբանությունները կապված են ոչ միայն ԼՂ-ի հետ: Երկու երկրների միջև վերջին շրջանում տարաձայնություններ սկսվել են մի շարք տարածաշրջանային ճգնաժամերի շուրջ: Դա Սիրիան և Լիբիան են: Եվ հունա-կիպրա-թուրքական վեճը Միջերկրական ծովի շրջանում: Այդ պատճառով էլ այս նոր սրացումը Թուրքիայի հետ հարաբերություններում, հավանաբար, ցավոտ կլինի: Սակայն փորձագետը կարծում է, որ այն լրջորեն չի փոխի ամբողջ իրավիճակը, քանի որ նման միտումն արդեն շարունակվում է մի քանի տարի:

«Կարծում եմ, լարվածությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի սրվել: Սակայն, հասկանում եք, Ֆրանսիայի համար ԼՂ-ն և ամբողջ Կովկասը ոչ առաջնային կարևորության մի շրջան է: Այդ պատճառով էլ պատկերացնել, որ Փարիզը պատրաստ է այնտեղ ուղարկել ինչ-որ ռազմական ուժեր, դա ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից է, ընդ որում՝ գիտական»,- կարծում է Տիմոֆևը:

Առավել հավանական է բախումը Արևելյան Միջերկրականի առումով, քանի որ Ֆրանսիայի համար այդ շրջանը մեծ դեր է խաղում անվտանգության տեսանկյունից:

Մինչդեռ «Մերձավոր Արևելք-Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն, արևելագետ Ստանիսլավ Տարասովը չի բացառում, որ Փարիզը կճանաչի ԼՂ անկախությունը:

«Արդեն իսկ այդ առաջարկը հարված է Ալիևին մեջքից: Ֆրանսիացի սենատորը հետևել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի օրինակին 2016թ. ապրիլյան «քառօրյա պատերազմից հետո»: Այն ժամանակ, որոշ տվյալների համաձայն, Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել ժողովին, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ՝ զինված հակամարտությունից դուրս գալու համար: Եվ Քերին զգուշացրել էր Ալիևին, որ եթե նա չժամանի Վիեննա, իրենք կճանաչեն ԼՂ անկախությունը: Ալիևն անմիջապես մեկնել է: Եվ հետագայում նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել էր, որ «իրենց վրա ճնշում են գործադրում»՝ ԼՂ անկախության ճանաչման նպատակով: Նա, սակայն, չէր նշել Քերիի անունը»,- պատմել է փորձագետը:

Նրա կարծիքով, այժմ, երբ ֆրանսիացիները բարձրացրել են այս հարցը, դրդում են Ալիևին բանակցությունների գնալ:

Լրահոս
Ռուսաստանում արհեստական բանականությամբ զինամթերք են ստեղծել Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին «Նիկոլ, հեռացիր, որ կառուցենք»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն «արժանապատվության երթ» արեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները Հայաստանի ապիկար իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ի վիճակի չէ պաշտպանել մեր պետության շահերը. Սաղաթելյան Իջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել (տեսանյութ) ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 34 զինծառայողի անուն Մանե Թանդիլյան. Իմ ներգրավումը վստահ եմ թույլ կտա արագ լուծում տալ Արցախի քաղաքացիների սոցիալական խնդիրներին ԱՄՆ հետախուզությունը նախատեսում է հետազոտել Ռուսաստանի և Չինաստանի տարածքներից ստացված տեղորոշման տվյալները ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է 2 զինծառայող «Հրապարակ». Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի․ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել «Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 2 Փաշինյանը, իր պատգամավորները պարտության սիմվոլ են և պետք է դադարեն երևալ. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը տեր չի կանգնում զինվորին, անհետ կորածին․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մտադրությունը Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Պուտինի նախագահությամբ ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնում երկու երկրների անձնակազմերի թիվը հավասար կլինի. ՌԴ ՊՆ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում․ ՈՒՂԻՂ Շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության առաքելությունը. Գորիսի ղեկավարի կոչը «2020թ. ՀԱՊԿ-ն ամրապնդել է համագործակցությունը». Շոյգու Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալման ալիք է սկսվել Լաչինը՝ Փաշինյանի կողմից թշնամուն հանձնելուց հետո Ամերիկյան ավիակիրը մտել է Պարսից ծոց ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Արթուր Վանեցյան. Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է Քանի՞ օր է անցել ստորագրված փաստաթղթից, ունե՞ք գոնե մեկ վերադարձած գերի, չէ, ուրեմն, եկեք շարունակենք մեր անելիքը. Հրանտ Թոխատյան (տեսանյութ) Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից եւ լինել անկախ պատգամավոր. Գոռ Գեւորգյան Թուրքիան սիրիական Իդլիբում ուժերի լայնամասշտաբ վերախմբավորում է իրականացնում. լրատվամիջոցներ Անհետ կորած զինծառայողների ծնողները Պուտինին ուղղված նամակ հանձնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին. ՈՒՂԻՂ Տարածքները շատ արագ տալիս ենք, իսկ գերիներին ու զոհերի մարմինները չենք կարողանում վերադարձնել. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների, գերիների ծնողներին Փաշինյանի որոշ թիմակիցներ ուղղորդել են Արցախ «Իրատես»․ ՀԿԵ-ի վերաբերյալ Փաշինյանի մեծադղորդ հայտարարությունը ևս սուտ էր «Իրատես»․ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել «Ժողովուրդ». Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին «Փաստ». Ինչպես պոպուլիստ դեմագոգը կարողացավ հասնել իր բաղձալի երազանքին՝ իշխանության «Ժողովուրդ». Ովքե՞ր Արցախում պաշտոններ կստանան «Հրապարակ»․ Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan