«Իմամ Զաման» մեխանիկական բրիգադին Իրանում հանձնարարել են ապահովել Խոդաաֆարինի անվտանգությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը, ԻՀՊԿ «Իմամ Զաման» մեխանիկական բրիգադը տեղակայվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմաններին:
Parstoday-ը գրում է, որ ըստ ԻՀՊԿ «Իմամ Զաման» մեխանիկական բրիգադի տեղեկատվական կայքի, հեղափոխական գվարդիայի ցամաքային ուժերն ավելի վաղ տեղակայվել են երկրի հյուսիսարևմտյան սահմաններին:
Ըստ այս հաղորդման՝ տանկերն ու ռազմական տեխնիկան տեղակայվել են Խոդաաֆարին և Ջուլֆա շրջանների բնակիչների անվտանգությունն ապահովելու և հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով անվտանգություն հաստատելու նպատակով:
ԻՀՊԿ անդամներից մեկը հայտարարել է. «ԻՀՊԿ ցամաքային ուժերին հանձնարարվել էր պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և Խոդաաֆարինի անվտանգությունը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում